Ղրիմի հարցն արտացոլված կլինի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում

13:11     22 մայիսի, 2015

Ուրբաթ օրը Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ղրիմի հարցն ինչ-որ չափով արտացոլված կլինի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի վերջնական հռչակագրի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նրա հայտարարության համաձայն՝ այդ հարցը դեռևս քննարկվում է:

«Անհնար է ժամանել  «Արևելյան գործընկերության » գագաթաժողովին և խուսափել այս թեմայի քննարկումից: Միևնույն ժամանակ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ «Արևելյան գործընկերությունն» ուղղված չէ որևէ մեկի դեմ: Իհարկե, վերջնական հռչակագրում  կլինի ինչ-որ բան Ղրիմի թերակղզու վերաբերյալ: Բայց մենք նաև ուզում ենք խոսել գործնական հարցերի շուրջ», - ասել է նա լրագրողներին:


© armedia.am