Նազարբաև. ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը փոխշահավետ կլինի

20:47     22 մայիսի, 2015

Ուրբաթ օրն Աստանայի տնտեսական ֆորումի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ 40 երկրներ արդեն հայտնել են իրենց հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Այս տեսակի պայմանագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ի միջև կլինի հիմնականում արդյունավետ: Կարծում եմ, որ սա, ի վերջո, տեղի կունենա, քանի որ փոխշահավետ է», - ավելացրել է Նազարբաևը: 


© armedia.am