Այսօր Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ երեքշաբթի օրը Սեուլում Ճապոնիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև եռակողմ բանակցություններ տեղի կունենան, որի ընթացքում կքննարկվեն Հյուսիսային Կորեայի ընթացիկ զարգացումների վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
Երկօրյա բանակցությունների ընթացքում կքննարկվեն Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների և դրանից բխող մարտահրավերների հարցերը:
Նախարարության հայտնած տեղեկությունների համաձայն՝ խորհրդակցություններ կլինեն նաև նյութական առաջընթացի տարբեր ձևերի վերաբերյալ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդրի ճնշման և երկխոսության առումով: