Պուտինը կմասնակցի Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը

13:55     22 մայիսի, 2015

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Վլադիմիր Պուտինը կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը»,- ասել են Կրեմլի մամուլի ծառայությունում: Նշվում է, որ ավելի ուշ Ռուսաստանի նախագահի այցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կներկայացվեն։

Բաքվում հունիսի 12-28-ն անցկացվելու են պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որոնք հետագայում կանցկացվեն չորս տարին մեկ:


© armedia.am