Վերահաստատվել է ԵՄ-Հայաստան համապարփակ համագործակցությունը

08:31     23 մայիսի, 2015

Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը տարբեր անդրադարձ ունեցավ տարբեր երկրների համար:

Վերահաստատվեց այն փաստը, որ Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն ինտեգրացիոն այլ գործընթացներում:

Բացի այդ, գագաթաժողովի ամփոփիչ Հռչակագրում նշվել է ևս մեկ կարևոր ուղղություն՝ շարժունակության բնագավառը, ըստ որի՝  մոտակա ժամանակներում կսկսվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը:

Հայաստանը շարունակելու է բանակցություններ վարել նաև ոլորտային բնագավառներում համագործակցության շուրջ, օրինակ, Horizon 2020 ծրագրի, որը կապված է գիտության հետազոտությունների բնագավառին, ձեռնարկատիրությունների խրախուսմանը, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների, ինչպես նաև ավիացիայի բնագավառի շուրջ և այլն:


© armedia.am