Վրաստանը ԵՄ-ից հստակ ազդակ է ստացել

09:06     23 մայիսի, 2015

Ռիգայի գագաթաժողովը Վրաստանի համար եղել է շատ կարևոր և հաջողակ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն՝ «Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել բարեփոխումների իրականացման հարցում»:

Նա նաև նշել է, որ գագաթաժողովի ժամանակ հնչել է քաղաքական որոշումների հստակ ուղերձ այն մասին, որ Վրաստանը (2016 թվականից) ԵՄ-ից վիզային ռեժիմի ազատականացում կստանա:

Ենթադրվում է, որ մինչև 2015 թվականի վերջ կավարտվեն բոլոր համապատասխան տեխնիկական ընթացակարգերը և 2016 թվականից Վրաստանի քաղաքացիները կկարողանան  առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ երկրներ:


© armedia.am