Ադրբեջանը ԵՄ-ին պահանջներ է առաջադրում

10:10     23 մայիսի, 2015

Ադրբեջանը ԵՄ-ից հատուկ պայմաններ է պահանջում։ 

«ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե նույն շրջանակներում, ինչպես որ արվում է այլ երկրների պարագայում, այլ առանձին-առանձին՝ ստորագրելով ռազմավարական գործընկերության փաստաթուղթ»,- այս մասին ասել է  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը՝ ամփոփելով Ռիգայի գագաթաժողովի արդյունքները:

Նա դժգոհություն է հայտնել գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի բովանդակությունից։ Նաև հավելել է․ «Եթե մեր առաջարկությունները հաշվի չառնվեն ԵՄ-ի կողմից, ապա մոտ ապագայում մենք կհայտնենք մեր դիրքորոշման մասին՝ կապված այս համագործակցության և նրա բնույթի հետ»:

Արևմուտքի և ԵՄ-ի կողմից Ադրբեջանի հանդեպ մեղմ վերաբերմունքն ու երկրում տիրող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հռչակագրային հայտարարությունները՝ չհանգեցնող հստակ պատժամիջոցների, հիմք են ստեղծվում Ադրբեջանի հանդգնության համար։ Եվ այժմ, կարծես Ադրբեջանը փորձում է ԵՄ-ի հետ խոսել արդեն շանտաժի լեզվով։ 


© armedia.am