Մոլդովային չհաջողվեց ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

12:01     23 մայիսի, 2015

Ինչպես հայտնում է TASS գործակալությունը՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով Մոլդովան Արևելյան գործընկերության գագաթաժողովում ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել: Այս մասին հայտարարել է նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ով գլխավորում էր երկրի պատվիրակությունը:

Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն անհատական մոտեցում կցուցաբերի Մոլդովայի հանդեպ։

«Ռիգայում մենք հաստատեցինք ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական Քիշնևի ձգտումը և ստացանք գործընկերների վստահեցումները, որ մեզ հետագայում նույնպես աջակցելու են այդ ճանապարհին»,- հայտարարել է նախագահը:


© armedia.am