ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 22-ին հայտարարություն է ընդունել, որը դատապարտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները սիրիական Պալմիրա քաղաքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները դատապարտում են Սիրիայում ԻՊ-ի բարբարոսական գործողությունները, ներառյալ՝ Պալմիրա քաղաքի գրավումը։ ԱԽ-ի անդամները լրջորեն անհանգստացած են Պալմիրայի բնակչության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԽ-ն ընդգծել է, որ խաղաղ բնակչության պաշտպանության պատասխանատվությունն ընկած է Սիրիայի իշխանությունների վրա։
ՄԱԽ-ի ԱԽ-ը նաև լուրջ անհանգստություն է հայտնել Պալմիրա հնագույն քաղաքի համաշխարհային մշակութային ժառանգության առումով, որը վտանգի տակ է։
Մայիսի 20-ին հաղորդվել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են Պալմիրա քաղաքը, որտեղ գտնվում են հնագույն բացառիկ ավերակներ։