Սաուդյան Արաբիայի Ալ Կադեխ գյուղի Իմամ Ալի մզկիթում, որ պատկանում է շիա մահմեդականներին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 21 մարդ է զոհվել, շուրջ հարյուրը` վիրավորվել: Բուժաշխատողները նշում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Այս մասին հայտնում է BBC-ն: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն ուրբաթօրյա նամազի ժամանակ: Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» կազմակերպությունը: