ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գաբիրելա Կուևաս Բառոնի այցը Հայաստան: Վարչապետը վստահություն է հայտնել երկուստեք հարաբերությունների զարգացման և ընդլայման վերաբերյալ: Նշել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է քաղաքական, տնտեսական, մշակությաին և այլ բնագավառներում համագործակցել Մեքսիկայի հետ: Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը երկու երկրների միջև՝ այդ թվում միջազգային կառույցների շրջանակներում:
Գաբիրելա Կուևաս Բառոնը համոզմունք է արտահայտել, որ Մեքսիկայում վերջերս բացված հայկական դեսպանատունը կնպաստի բիզնես կապերի ընդլայմանը: Նա նաև կարևորում է խորհրդարանների միջև ստորագրված փոխըմբռման հուշագիրը՝ հուսալով, որ այն ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների ակտիվացմանը: