ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ամփոփ տվյալներով նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.7%: Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ կազմել է 3.4%, իսկ ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ` 3.2%:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, որը կրճատվել է 7.6%-ով: Ծառայությունների աճը կազմել է 3.1%, գյուղատնտեսության աճը` 4.8% և շինարարության աճը` 0.5%:
Պետք է նշել, որ Հայաստանում մշտապես առաջին եռամսյակը տնտեսական ցածր ցուցանիշներ է արձանագրում հատկապես առևտրաշրջանառության ոլորտում, այն կապված է մի շարք հանգամանքներով՝ ընդհուպ եղանակային: Այդ իսկ պատճառով որպեսզի դիտարկումները լինեն ավելի ճշգրիտ պետք է նայել ամենաքիչը 6-9 ամիսների կտրվածքով: