Ծխախոտի արտադրության բրիտանական հսկաները հակառակվում են կառավարության այն որոշմանը, ինչը վերաբերում է ապրանքանիշի առկայության վերացումը ծխախոտի տուփերի վրայից կամ այլ կերպ ասած՝ պարզեցված տուփերով ծխախոտ (աղբյուրը՝ cnn.com):
Ֆիլիպ Մորիսը (Philip Morris) և Բրիտանական- ամերիկյան (British American Tobacco) ծխախոտը դատական հայց են ներկայացրել ընդդեմ Բրիտանական օրենքի, որը պահանջում է վաճառել ծխախոտը պարզ տուփերով՝ չկրելով բրենդային որևէ նշան: Կազմակերպությունները պնդում են, որ այս օրենքը ոտնահարում է իրենց ապրանքանիշի իրավունքները: Նրանք պահանջում են փոխհատուցում, սակայն չեն նշում գումարի քանակը:
Ներկայացուցիչները պնդում են, որ իրենք հարգում են իրենց կառավարության մտահոգությունը ուղղված բնակչության հետաքրքրություններին, սակայն պարզեցված ծխախոտի տուփի մասին օրենքը անցնում է սահմանները և ոտնահարում է արտադրողի իրավունքները: