Մայիսի 24. «Եվրատեսիլի», «Ավրորա» հածանավի, «Ռեմբո» ֆիլմի հոբելյանները

12:25     24 մայիսի, 2015

1800թ. մայիսի  24-ին, 215 տարի առաջ, Պետերբուրգում կայացավ հայազգի գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի հուղարկավորությունը:

1844թ. մայիսի  24-ին գյուտարար Սեմյուել Մորզեն ԱՄՆ-ում շահագործման մեջ դրեց գրող էլեկտրամագնիսական տելեգրաֆի  առաջին գիծը:

1900թ. մայիսի  24-ին, 115 տարի առաջ, փորձարկման համար ջուր իջեցվեց հայտնի «Ավրորա» հածանավը: 

1937թ. մայիսի  24-ին Փարիզում բացվեց ԷՔՍՊՈ Համաշխարհային ցուցահանդեսը: ԽՍՀՄ տաղավարը նավի տեսքով էր, որի քթամասում դրված էր Վերա Մուխինայի «Բանվոր և կոլտնտեսուհի» քանդակը:

1945թ. մայիսի  24-ին, 70 տարի առաջ, Կրեմլում Կարմիր բանակի զորքերի հրամանատարների պատվին ընդունելության ժամանակ ելույթ ունեցավ Ի.Ստալինը:

1956թ. մայիսի  24-ին շվեյցարական Լուգանո քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ  «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որին մասնակցում էին Եվրոպայի 7 երկրների 14 ներկայացուցիչներ՝ Բելգիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից: Հաղթեց շվեյցարուհի Լիզ Ասիան:

1985թ.  մայիսի  24-ին, 30 տարի առաջ, էկրաններին դուրս եկավ «Ռեմբո. առաջին արյուն: Մաս 2»  ֆիլմը: 


© armedia.am