1800թ. մայիսի 24-ին, 215 տարի առաջ, Պետերբուրգում կայացավ հայազգի գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի հուղարկավորությունը:
1844թ. մայիսի 24-ին գյուտարար Սեմյուել Մորզեն ԱՄՆ-ում շահագործման մեջ դրեց գրող էլեկտրամագնիսական տելեգրաֆի առաջին գիծը:
1900թ. մայիսի 24-ին, 115 տարի առաջ, փորձարկման համար ջուր իջեցվեց հայտնի «Ավրորա» հածանավը:
1937թ. մայիսի 24-ին Փարիզում բացվեց ԷՔՍՊՈ Համաշխարհային ցուցահանդեսը: ԽՍՀՄ տաղավարը նավի տեսքով էր, որի քթամասում դրված էր Վերա Մուխինայի «Բանվոր և կոլտնտեսուհի» քանդակը:
1945թ. մայիսի 24-ին, 70 տարի առաջ, Կրեմլում Կարմիր բանակի զորքերի հրամանատարների պատվին ընդունելության ժամանակ ելույթ ունեցավ Ի.Ստալինը:
1956թ. մայիսի 24-ին շվեյցարական Լուգանո քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որին մասնակցում էին Եվրոպայի 7 երկրների 14 ներկայացուցիչներ՝ Բելգիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից: Հաղթեց շվեյցարուհի Լիզ Ասիան:
1985թ. մայիսի 24-ին, 30 տարի առաջ, էկրաններին դուրս եկավ «Ռեմբո. առաջին արյուն: Մաս 2» ֆիլմը: