Հնդկաստանի հարավում ուժեղ շագի պատճառով արդեն 335 մարդ է մահացել: Միայն մեկ օրում՝ մայիսի 23-ին, Անդրա-Պրադեշ և Տելանգանա նահանգներում մահացել է 135 մարդ: Այնտեղ օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով գերազանցել է մայիսյան միջին ջերմաստիճանը: Տելանգանա նահանգի Համմամ շրջանում գրանցվել է ռեկորդ՝ 48 աստիճան, գրում է The Times of India թերթը, հաղորդում է rosbalt.ru-ն:
Հնդկաստանի հյուսիսում նույնպես շոգ է: Մայիսի 23-ին Նյու Դելիում գրանցվել է սեզոնի ամենաշոգ օրը՝ +46 աստիճան: Ընդհանրապես, տարվա այս եղանակին Հնդկաստանում ջերմաստիճանը բարձրանում է 40 աստիճանից բարձր: Երկրում ամենաշոգ ամիսներն են ապրիլից հունիսը, որից հետո սկսվում է մուսոնային անձրևների շրջանը: