ԱՄՆ-ը պետք է «մեծ զիջողության» գնա Չինաստանի նկատմամբ և ներառի յուանը Արժույթի միջազգային հիմնադրամի արտարժույթի զամբյուղի մեջ: Հակառակ դեպքում Պեկինը կգնա Մոսկվայի հետ մերձեցման, իսկ դա «շատ տհաճ այլընտրանք է», ասել է ամերիկացի միլիարդատեր Սորոսը:
Այդպիսի սցենար հնարավոր է, եթե Չինաստանն իր տնտեսությունն ուղղորդի ներքին կարիքների վրա, ոչ թե՝ դեպի արտահանում: Այդ դեպքում չինական իշխանություններին անհրաժեշտ կլինի արտաքին հակամարտություն՝ իշխանությունը պահելու համար:
«Եթե ՉԺՀ-ի և ԱՄՆ ռազմական դաշնակից Ճապոնիայի միջև բախում տեղի ունենա, ապա չափազանցություն չի լինի ասել, որ մենք կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին», - մեջբերում է Market Watch-ը Սորոսի խոսքերը, հաղորդում է stringer-news.com-ը: