Աստանայում մայիսի 25-27-ին տեղի կունենան սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է TACC-ը, այդ մասին հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ-ն:
«Բանակցությունները տեղի կունենան փակ դռների հետևում: Դրանց արդյունքների մասին բանակցությունների մասնակիցները կհայտնեն մամուլի ասուլիսի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ղազախստանի արտգործնախարար Էրլին Իդրիսովը նշել էր, որ բանակցությունների օրակարգը որոշվելու է սիրիական ընդդիմության կողմից, ով և հանդես էր եկել Աստանայում բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։ Իդրիսովը նաև նշել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի մասնակցելու այդ բանակցություններին։