Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այդ օրն առավոտյան ժամը 11:00-ից Ազատության հրապարակը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, այնուհետ կանցկացվի մանկական տոնական համերգային ծրագիր և մարզական տոնահանդես:
Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը կլինի անվճար: Ժամը 10:00-14:00-ը Հաղթանակ զբոսայգու և Մանկական երկաթուղու ավելի քան 20 ատրակցիոններ նույնպես երեխաների համար կգործեն անվճար: Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի կերպարվեստի և ձեռքի աշխատանքների ցուցադրություն: Երեկոյան Կարապի լճի տարածքում կտեղադրվի ավանդական դարձած էկրանը, որին կցուցադրվեն հայկական մուտֆիլմեր: