Նեթանյահուն ՄԱԿ-ի նախկին ներկայացուցչին նշանակել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում

09:01     26 մայիսի, 2015

ԶԼՄ-երի հայտնած տեղեկության համաձայն՝ երկուշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միավորված ազգերի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Դոր Գոլդին, որը հայտնի է իր աջակողմյան քաղաքական հայացքներով, նշանակել է երկրի ԱԳՆ ղեկավար: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:

Նեթանյահուն իսկզբանե խոստացել էր Իսրայելի նորանշանակ արտաքին գործերի փոխնախարար Ցիպի Հոտովելին, որ նա պետք է գլխավորի ԱԳՆ-ը, սակայն Դոր Գոլդիի նշանակումը ցույց տվեց, որ նա հրաժարվել է իր խոստումից:

Ինչպես հայտնում է i24 լրատվական կայքը՝ ծնված լինելով Միացյալ Նահանգներում՝ Գոլդն   նպաստել է Իսրայելի «պաշտպանունակ սահմանների» զարգացմանը: 


© armedia.am