ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Ադրբեջանին կամ շարունակել ապրել պատրանքներով, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները:
Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, որտեղ կոչ է արվում Եվրամիությանն անվերապահորեն հետևել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, ԼՂՀ ԱԳՆ-ն թվիեթերյան իր միկրոբլոգում հետևյալ հաղորդագրությունն է տեղադրել. «Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի: Շարունակել իր հանգիստը` պատրանքների հիման վրա, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները»: