Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ամերիկյան The New York Times պարբերականին «Թուրքիայի գլխին ամպեր են կուտակվում» խորագրով հոդվածի համար։ «Դա գրելով` դուք դուրս եք գալիս խոսքի ազատության սահմանից և միջամտում եք Թուրքիայի գործերին: Կարո՞ղ եք դա գրել ԱՄՆ-ի նկատմամբ: Նրանք դա թույլ չեն տա և նույն պահին կանեն՝ ինչ-որ պետք է», - հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ վերոհիշյալ հոդվածում քննադատվում էր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրում տիրող մռայլ մթնոլորտը: Նշվում էր նաև, որ նախագահը հետապնդում է իր քաղաքական ընդդիմախոսներին՝ այդ թվում նաև լրագրողներին։ Պարբերականը կարծում է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները պետք է ազդեն Անկարայի վրա իր այս քաղաքականությունը վերանայելու նպատակով, գրում է РИА Новости-ին։