Մայիսի 26-ին՝ ժամը 04:06-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03:49-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.170 և արևելյան երկայնության 44.000 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
ՀՀ տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել: