Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ արդեն 25 տարի է՝ հեռուստացույց չի դիտում, գրում է BBC-ն։ Կաթոլիկների հոգևոր առաջնորդը դադարել է հեռուստացույց դիտել 1990 թվականին հուլիսի 15-ի երեկոյան, երբ նման խոստում է տվել Մարիամ Աստվածածնին:
Նա նաև չի օգտվում ինտերնետից, իսկ համաշխարհային իրադարձություններին տեղեկանալու համար օրական 10 րոպե կարդում է իտալական թերթեր: Հռոմի Պապը հետևում է իր սիրելի արգենտինական ֆուտբոլային թիմի հաջողություններին: Ֆուտբոլային թիմի հաջողությունների մասին նրան տեղեկացնում են Շվեյցարական գվարդիականները: