Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը կվերսկսեն համատեղ ջանքերը սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյիդ Քեմերոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 25-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է BBC-ին։
«Երկու երկրների առաջնորդները համաձայնել են, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար աջակցությունը և «Իսլամական պետություն» խմբավորման տարածման կասեցումը համապատասխանում են Միացյալ Թագավորության և Ռուսաստանի շահերին»,-ասվում է բրիտանական կառավարության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: