Մայիսի 27-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը, տեղի կունենա կարճատև մամուլի ասուլիս: