Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության` հանրաքվեի արդյունքում հնարավոր դուրս գալը «հակասում Է Շոտլանդիայի շահերին, որն ամեն կերպ դիմակայելու Է» նման զարգացումներին: Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը: «Մենք ձգտելու են հասնել այն բանին, որ Եվրամիությունից դուրս գալը հնարավոր լինի միայն Միացյալ Թագավորության մաս կազմող բոլոր չորս տարածաշրջանների համաձայնության դեպքում»,-նշել Է Սթերջենը, փոխանցում է TACC-ը:
Սթերջենը ընդգծել է, որ միասնական Եվրոպայի մաս կազմել բխում է Շոտլանդիայի շահերից, ինչի պաշտպանության համար իր կառավարությունը կշարունակի պնդել այս դիքորոշման վրա։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախատեսում է ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնել մինչև 2017 թվականը։