ԵՄ՝ հանդիսանալով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության գլխավոր գործընկերը, նախատեսում է ավելացնել իր ֆինանսական աջակցությունը երկրին, որը դեռ գտնվում է վերջին հակամարտության ազդեցության տակ: Այս կապակցությամբ այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային գիտաժողով, որը կենտրոնացել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մարդասիրական կարիքների վրա:
ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ղեկավարում է ժողովը Միջազգային համագործակցության և զարգացման հանձնակատար Նևեն Միմիկայի և Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման ղեկավար Քրիստոս Սթիլիանիդես հետ: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:
«Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ժողովուրդը տարիներ շարունակ տևած հակամարտությունից հետո արժանի է ներկա և ապագա խաղաղության: Իսկզբանե ԵՄ-ն եղել է նրանց կողքին երկրում կայունություն և զարգացում ապահովելու համար: Այսօրվա ասուլիսով մենք մեր միջազգային գործընկերների հետ միասին, վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ երկրում խաղաղություն և կայունություն պահպանելու հարցում», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին: