Եվրոպական հանձնաժողովն ընդունել է «24 գյուղական տարածքների զարգացման ծրագրեր»
Եվրոպական հանձնաժողովն այսօր հաստատել է հետագա «24 գյուղական տարածքների զարգացման ծրագրեր», որոնք ուղղված են ոչ միայն բարելավելու ԵՄ գյուղատնտեսական ոլորտի մրցունակցության, գյուղական շրջանների և կլիմային վերաբերող հարցերը, այլ նաև ուղղված են գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական կառուցվածքների ամրապնդմանը: Նախատեսվում է, որ այս ծրագրերը պետք է իրականացվեն մինչև 2020 թվականը:
Այսօր ընդունված այս ծրագիրը նպատակ ունի գյուղական վայրերում ստեղծել ավելի քան 40 000 աշխատատեղեր և մոտ 700 000 ուսումնական հաստատություններ՝ խթանելու նորարարությունը, գիտելիքների փոխանցումը, և ստեղծելու ավելի կայուն գյուղատնտեսական պրակտիկա, ինչպես նաև ուժեղացնելու գյուղական բիզնեսը: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:
Այս ծրագիրն իրականացվելու է Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի Հանրապետության, Գերմանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի տարածքներում: