Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Forbes ամսագրի կողմից կրկին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կին: Մերկելը արդեն հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորում է այս վարկանշային աղյուսակը:
Երկրորդ տեղում գտնվում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Լավագույն տասնյակի մեջ հայտնվել են նաև Բիլի Գեյթսի կինը, ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Ելենը, General Motors-ի գլխավոր տնօրեն Մերի Բառան, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը: Տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման:
Նշենք, որ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում հայտնված կանանց հիմնական մասը՝ 59 հոգի, Հյուսիսային Ամերիկայից է: Աֆրիկյան մայրցամաքը ներկայացնում է ընդամենը 4 կին: