Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ «ակտիվ պաշտպանության» հայեցակարգին, այս մասին ասվում է երկրի Պետական խորհրդի կողմից հրապարակված «Պաշտպանության սպիտակ գրքում»: Վերջինս նախանշում է երկրի աճող շահերն ավելի արդյունավետ պաշտպանության նպատակով աշխարհում չինական ռազմական դերի մեծացման անհրաժեշտությունը: Փաստաթղթում Չինաստանը վերահաստատում է խաղաղ զարգացմանը և ակտիվ պաշտպանության ռազմական ռազմավարությանը իր հավատարմությունը. «Մենք չենք հարձակվի, եթե հարձակման չենթակվենք, սակայն անկասկած կպատասխանենք հարձակումներին: Չինսատանը չի ձգտում գերակայության կամ ընդլայնման»,-ասվում է Սպիտակ գրքում:
Հաշվի առնելով, որ աշխարհի տնտեսական և ռազմավարական կենտրոններն անցնում են Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով՝ այս փաստաթուղթը մատնանշում է կոնկրետ երկրներից եկող մարտահրավերները: Մասնավորապես առանձնացվում են Ասիայում ԱՄՆ-ի աճող ռազմական ներկայությունը և Ճապոնիայի կողմից իր անվտանգության հայեցակարգի վերանայումը:
Սպիտակ գրքում առանձնացվում է անվտանգության չորս կարևոր տիրույթներ՝
Պեկինը հատկապես մեծ կարևորություն է տալիս բաց ծովերի պաշտպանությանը: Այսպես, Սպիտակ գրքում նշվում է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը կմեծացնի բաց ծովերի պաշտպանության իր պարտավորությունը:
Վերլուծաբաններն ընդգծում են, որ Սպիտակ գիրքը մատնանշում է չինական արդիականացվող բանակի աճող վստահությունը: Իր ռազմական ռազմավարությունն առաջին անգամ շարադրելով՝ Պեկինը հավակնում է ավելի մեծ համաշխարհային դերակատարման: «Չինաստանը հիմա կարծում է, որ իր պաշտպանության կարիք զգացող տարածքներն ավելացել են, այն ալևս չի սահմանափակում իր զինվորականներին»,- կարծում է Պեկինի համալսարանի դոկտոր Վանգ Հիանգսուին:
Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանի ռազմական բյուջեն շարունակաբար մեծանում է: Պեկինը հսկայական գումարներ է ծախսում բանակի արդիականացման վրա: Այժմ Չինաստանի ռազմական բյուջեն աշխարհի մեծությամբ երկրորդ ռազմական բյուջեն է: «Այսօր չինական բանակն ավելի ուժեղ է. բնական է, որ այն հավակնում է մեծացնել իր դերակատարումը»,- կարծում է Վանգը: Ավելացնենք, որ Սպիտակ գիրքը հրապարակվում է 1998 թվականից, սակայն առաջին անգամ է, որ այնտեղ խոսվում է Չինաստանի ռազմական ռազմավարության մասին: