ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու Միացյալ Նահանգների հանձնառությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում` Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ տարածված շնորհավորական տեքստում:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու շարունակական ջանքերին, պայքարում է անդրազգային սպառնալիքների դեմ և առաջ է տանում օրենքի գերակայությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով ադրբեջանցիներին հանրապետության տոնի առթիվ, գնահատել է եվրոպական էներգիայի դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ունեցած դերը: