Մայիսի 27-ին ԵՄ-ն և Շվեյցարիան ստորագրել են հարկային թափանցիկության պատմական նոր համաձայնագիր, որը կնպաստի խստացնելւ հարկերից խուսափողների դեմ պայքարը: Ըստ համաձայնագրի` 2018 թվականից սկսած երկու կողմերն էլ պետք է ավտոմատ կերպով փոխանակեն տեղեկատվություն իրենց բնակիչների ֆինանսական հաշիվների վերաբերյալ:
Սա նշանակում է, որ ավարտվելու է շվեյցարիական բանկային գաղտնիքը ԵՄ բնակիչների համար: Հարկ չվճարողներն այլևս ի վիճակի չեն լինելու թաքցնել չհայտարարագրված եկամուտը շվեյցարական բանկերում: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:
Ըստ համաձայնագրի՝ անդամ պետությունները տարեկան կտրվածքով կստանան այն բնակիչների անունների, հասցեների, հարկային նույնականացման համարների և ծննդյան ամսաթվերի ինչպես նաև այլ ֆինանսական և հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ունեն հաշիվներ շվեյցարական բանկերում:
Այս նոր թափանցիկությունն ուղղված է ոչ միայն բարելավելու անդամ պետությունների կարողությունը բացահայտեու հարկային պարտականություններից խուսափողներին, այլ նաև հանդես գալու որպես գաղտնի եկամուտների զսպման միջոց: