Չորեքշաբթի Rossiya 24 հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Եգիպտոսը հարցում է ուղարկել Ռուսաստանին Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
«Եգիպտական կողմից այսօր պաշտոնական հարցում է ստացվել: Մենք ստացել ենք դրա պատճենը, որպեսզի ուսումնասիրենք այն և օգնեք նրանց համապատասխան խնդրանքով, քանի որ մենք նույնպես շահագրգռված ենք», - ասել է նախարարը: