Եվրոպական հանձնաժողովն այսօր առաջարկել է 2016 թվականին ԵՄ բյուջեից հատկացնել € 143,5 մլրդ վճարման վարկեր՝ աջակցելու եվրոպական տնտեսության վերականգնմանն ու օգնել բարելավելու կյանքը Եվրոպայում և դրանից դուրս: Գումարի ներդրումը ոչ միայն ուղղված կլինի խթանելու նորարարությունը, աշխատատեղեր ստեղծելուն կամ անդամ-երկրների օգնելուն և տարածաշրջանների մերձեցմանը, այլ նաև ավելի արդյունավետ զբաղվելու միգրացիայի հարցերով և ավելի ամրապնդելու ԵՄ-ի՝ որպես «գլոբալ խաղացողի» դերը: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքէջը:
Այսօրվա նախագիծը կուղարկվի Եվրոպական խորհրդարան և ԵՄ անդամ պետություններին, ովքեր համատեղ որոշում կկայացնեն վերջնական բյուջեի վերաբերյալ: