ԱՊՀ երկրների գլխավոր շտաբները մշակել են մինչև 2020 թվականը ազգային զինված ուժերի զարգացման կոնցեպցիան, որը կարող է ընդունվել այս տարվա աշնանը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք դիտարկել ենք համագործակցության երկրների զինված ուժերի զարգացման կոնցեպցիայի իրագործման իրականացումը մինչև 2015 թվականը, որը ընդունվել էր 2010-ին: Մենք մշակել ենք 2015-2020թթ. ժամանակահատվածի հերթական կոնցեպցիայի հիմնական դրույթները: Բոլոր կետերը համաձայնեցվել են, ու մենք հուսով ենք աշնանը կոնցեպցիան կընդւոնվի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում»,- ասել է Գերասիմովը շտաբնեօ ղեկաբարների կոմիտեի նիստի արդյունքներով:
Նրա խոսքով՝ նիստում քննարկվել են նաև ԱՊՀ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ դաշտային, օդային զոքերի մանակցության հարցեր, որոնք տեղի կունենան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ համագործակցության մյուս երկրների տարածքում:
Կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակություններ: