Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի բացման արարողության հյուրերի ցանկում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
«Ես լսել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրավիրված են Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը»,- նշել է Մոնյեն` հավելելով, սակայն, որ հստակ չգիտի, թե երբ են համանախագահները ժամանելու Բաքու:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: