Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Սիրիայի և Հայաստանի պատմական հարաբերություններն ու դրանց ամրապնդման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի:
Նախագահ Ասադը կարևորել է Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի հարցում։
Ասադը նշել է, որ Հայաստանի ժողովուրդն իր պատմության ընթացքում անցել է տառապանքների միջով, որի միջով այժմ անցնում է Սիրիայի ժողովուրդը: