Վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) հետ Իրանի բանակցությունները, որոնք նպատակաուղղված են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ մինչև հունիսի 30-ը վերջնական համաձայնության մշակմանը, դժվարությամբ են առաջ գնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրանցի լրագրողներին հայտարարել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին: «Մենք դեռևս չենք կարող ասել, որ սևագրի պատրաստումը և դրա համաձայնեցումն արագ կկատարվի: Բանակցությունները կարող են շարունակվել նաև հունիսի 30-ից հետո»,-ասել Է նա: Փոխնախարարի խոսքով՝ «պատժամիջոցները, ուրանի հարստացման ծրագրի հարցերը և համատեղ հանձնաժողովի ստեղծումը, որկ կզբաղվի այդ հարցերով, դեռևս քննարկման փուլում են»: «Բոլոր թեմաները սեղանի վրա են և քննարկվում են զուգահեռաբար,-ասել Է Արագչին, -Որքան ավելի շատ ենք մենք մոտենում վերջնաժամկետին, այնքան բանակցություններն ավելի ու ավելի լուրջ, դժվարին ու առարկայական են դառնում», հաղորդում Է TACC-ը: