Հայտնի է դարձել այն հարցի ձևակերպումը, որին բրիտանացիները պետք է պատասխանեն 2017թ.-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ: Նրանք պետք է որոշեն, թե արդյոք Մեծ Բրիտանիան մնա ԵՄ-ի կազմում:
Հարցը կհնչի հետևյալ կերպ. «Արդյո՟ք Մեծ Բրիտանիան պետք է մնա Եվրոպական Միության անդամ»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռոյթերս գործակալությանը:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ով համոզված հաղթանակ տարավ մայիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, դեռ ընտրություններից առաջ խոստացել էր, որ հանրաքվե կացնկացնի՝ հնարավորություն ընձեռելով ՄԲ քաղաքացիներին որոշել, թե արդյոք Թագավորությունը պետք է մնա Եվրամիության կազմում: