ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Վրաստանի հանդեպ անփոփոխ է մնացել: Այդ մասին, ինչպես հաղորդում է Грузия онлайн-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Նոր ոչինչ չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա (անդամակցությունը ՆԱՏՕ-ին)՝ ի տարբերություն նրա ինչ արդեն բազմիցս ասվել է»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Վրաստանի մասնակցությունն իր առաքելություններին: Նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մտադրությունը բարձրաձայնվել է 2008թ.-ին և վերահաստատվել 2014-ին: Այդ ժամանակվանից կառուցվում է սերտ համագործակցություն մի շարք ծրագրերի շրջանակներում, որոնք ուղղված են «Վրաստանի ինքնապաշտպանական ունակությունների բարձրացմանը, ինչը շատ կարևոր է տարածաշրջանում կայունության համար»: