Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ Իրանի միջուկային ծրագրի կամ սիրիական ճգնաժամի հարցում

17:10     28 մայիսի, 2015

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ, այնպիսի հարցերում, ինչպես օրինակ Իրանի միջուկային ծրագիր կամ սիրիական ճգնաժամ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ կաջակցի Ուկրաինային, որպեսզի «զսպի ռուսական ագրեսիան», որ նաև վտանգ է ներկայացնում մնացած Եվրոպայի համար:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ կողմից Ուկրաինային տրվող օգնությունը կախված կլինի Ուկրաինայի`բարեփոխումներին հավատարիմ լինելու աստիճանից:

Ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգ հաստատությունում`Բայդենը նշեց, որ ԱՄՆ չի փորձում Ռուսաստանում հասնել իշխանափոխության, այլ իրենց գործողություններով ցանկանում են հասնել նրան, որ Պուտինը ավելի կանխատեսելի քաղաքականություն վարի:


© armedia.am