Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Աթենքում հույս է հայտնել, որ Թեհրանը և առաջատար տերությունները տեսանելի ապագայում վերջնական համաձայնության կգան Իրանի միջուկային ծրագրի հարցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Միաժամանակ, նա Իրանի վրա անհարկի ճնշում չգործադրելու խորհուրդ է տվել միջազգային տերություններին։
«Եթե մյուս կողմը հարգի Լոզանում համաձայնեցված նախագիծը, ապա մենք կկարողանանք ժամանակին ավարտել բանակցությունը»,- նշել է Զարիֆը։
Ժնևում վաղը վերսկսվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։