Ֆրանսիական աջակողմյան Ազգային ճակատ կուսակցությունը կոչ է անում Փարիզին հետևել Լոնդոնի օրինակին և ԵՄ անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, հայտնում է ТАСС-ը:
«Մենք պահանջում ենք կառավարությունից համանման հանրաքվե անցկացնել, որը կդառնա ժողովրդավարության վերականգնման հոմանիշ», - հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ֆլորիան Ֆիլիպոն:
Վերջինիս կարծիքով՝ նման ընտրություն անելու հնարավորություն պետք է ունենան ոչ միայն բրիտանացիները և ֆրանսիացիները, այլ նաև բոլոր եվրոպացիները:
Ազգային ճակատի ղեկավար Մարին Լը Պենը համոզված է, որ Փարիզը պետք է դուրս գա Բրյուսելի վերահսկողությունից: Այդ իսկ պատճառով փորձագետները զարմանալի չեն համարում, որ Ազգային ճակատը օգտագործեց Քեմերոնի այցը Փարիզ՝ ԵՄ անդամակցության հարցը բարձրացնելու համար: