ԵՄ-ն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա մերձավորների նկատմամբ «շարունակվող ճնշումների և մարդու իրավունքների խախտումների» պատճառով սահմանված պատժամիջոցները երկարաձգել է ևս մեկ տարով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Reuters-ին: Եվրամիությունը երկարաձգվել են պաժամիջոցները շուրջ 200 սիրիացի պաշտոնյաների և 70 կազմակերպության նկատմամբ (հաշիվների սառեցում և ԵՄ տարածք մուտք գործելու արգելք):
Բացի այդ, ուժի մեջ են մնում զենքի էմբարգոն, հում նավթի ներկրման և որոշակի նյութերի արտահանման արգելքը: Բացի այդ, եվրոպական ընկերություններին թույլ չի տրվում նավթի ոլորտում միջոցներ ներդնել Սիրիայում:
Սիրիայի նկատմամբ առաջին պատժամիջոցները ԵՄ-ն սահմանել է 2011-ին, երբ դեռ նոր էր սկսվել քաղաքացիական պատերազմն արաբական այս երկրում: