Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ խզել կապերը Վաշինգտոնի հետ, սակայն Մոսկվան կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ միայն փոխադարձ հետաքրքրության ոլորտներում: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
«Ակնհայտ է, որ մենք չենք հրաժարվում համագործակցելուց: Բայց մենք այն կխթանեք ոչ թե այն բանի համար, որ նրանք են ուզում սերտ կապեր այս կամ այն ոլորտում,այլ նրա համար, որ այդ ոլորտները մեր շահերից են բխում», - ասել է Լավրովը:
Հարկ է նշել, որ ավելի վաղ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել էր, որ համագործակցությունը «հնարավոր է միայն արդար ու հավասար հիմունքներով՝ առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու»: