Վրաստանի խորհրդարանը մոտ ժամանակներս կքննարկի մարիխուանայի օրինականացման հարցը: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն համապատասխան օրինագիծը գրանցվել է օրենսդիր մարմնում մայիսի 28-ին:
Մարիխուանայի օրինականացման նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Գոգա Խաչիձեն: Պատգամավորի նախաձեռնության համաձայն՝ մարիխուանայի պատրաստումը, ձեռքբերումը, պահպանումը և օգտագործումն առանց բժիշկի նշանակման այլևս չի համարվի քրեորեն պատժելի հանցագործություն:
Միևնույն ժամանակ պատգամավորն առաջարկում է նաև նվազեցնել թմրանյութերի օգտագործման համար վարչական տուգանքը 500 լարիից մինչև 100 լարի: