Մայիսի 29-ին ԵՄ տարածաշրջանային «Վստահություն հիմնադրամն» անցկացրեց իր առաջին նիստը և ընդունեց եվրոպական արձագանքման € 40 միլիոնանոց ծրագրեր՝ սիրիական ճգնաժամը կարգավորելու նպատակով:
Այս ծրագիրը կապահովի օգնություն 400.000 կարիքավոր սիրիացի փախստականների և հյուրընկալ համայնքների՝ Լիբանանի, Թուրքիայի, Հորդանանի և Իրաքի համար: Հիմնադրամը շեշտը դրել է կրթության, ապրուստի և սննդի անվտանգության վրա՝ հիմնականում երիտասարդների և երեխաների շրջանում: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:
Հարկ է նշել, որ այս հիմնադրամը հնարավորություն է տալիս ԵՄ-ին և նրա անդամ պետություններին համագործակցել և արագ արձագանքել՝ ի պատասխան փոփոխվող կարիքների: