ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դեննիս Հասթերթին քրեական մեղադրանք է ներկայացվել։
Հանրապետական կոնգրեսականին մեղադրում են այն բանի համար, որ նա ստել է Դաշնային հետախուզությունների բյուրոյին, որպեսզի թաքցնի 3.5 մլն դոլարը, որը նա վճարել է Իլինոյս նահանգի մի բնակչի` որպես կատարած օրինախախտումը թաքցնելու դիմաց փոխհատուցում։
Reuters-ի փոխանցմամբ` չի հստակեցվում, թե ինչ իրավախախտման մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ Հասթերթը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ լինելու տարիներին տապալել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Ինչպես նշել է ՀԴԲ-ի նախկին թարգմանիչը, գաղտնալսման ժամանակ պարզվել է, որ Հասթերթին կաշառել էին թուրքերը։ Սակայն քննիչները դա ապացուցել չէին կարողացել։ Հրաժարական տալով՝ նա լոբբիստ էր դարձել եւ պայմանագիր կնքել Թուրքիայի կառավարության հետ։