Բրազիլիայի դաշնային խորհրդարանն Հայոց ցեղասպանությունըդատապարտող բանաձև է ընդունել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Վիգեն Սարգսյանը:
«Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը»,- նշել է պաշտոնյան:
Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:
Փաստաթուղթը նաև առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: